Հայաստանն ու Թուրքիան տարածքային պատերազմի մե՞ջ են

PanARMENIAN.Net - «Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` մենք պետք է ուղղենք մեզ. ոչ մի հարաբերություններ էլ չկան»,- այսօր Երեւանում կայացած «Հայ-թուրքական հարաբերությունները` անցյալն ու ապագան» սեմինարի ժամանակ հայտնել է ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքով, խոսքելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նկատի ունեն երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը:



«Ինչպե՞ս կարելի է խոսել երկրների միջեւ հարաբերությունների մասին, եթե Թուրքիան ինքն է փակել սահմանը, ինքն է խզել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանւ հետ եւ իր իսկ գործողություններով միայն ագրեսիա է ավելացնում մեր հանդեպ: Թուրքիայի վարքը տեխնիկապես ռազմական գործողություն է ներկայացնում իրենից: Ես կասեի, որ երկրները տեսական պատերազմի մեջ են գտնվում»,- ասել է Ռիչարդ Գիրագոսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---