Գյումրիում ծրագրվում է Էմիլ Գազազի տուն-թանգարան կառուցել13 օգոստոսի 2009 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Գյումրի քաղաքում ծրագրվում է քանդակագործ եւ նկարիչ Էմիլ Գազազի տուն-թանգարան կառուցել: Այդ մասին հայտնի է դարձել օգոստոսի 13-ին Երեւանում նախատեսվող նկարչի ցուցահանդեսին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ:Էմիլ Գազազի տիկնոջ` Մանէ Այրյանի խոսքերով, որն ԱՄՆ-ից Հայաստան էր ժամանել նկարչի ցուցահանդեսի անցկացման նպատակով, վերջին անգամ Էմիլ Գազազն իր հայրենիքում` Գյումրիում եղել էր 1986 թվականին: Դրանից հետո, նրա խոսքերով, նկարիչը վախենում է այնտեղ վերադառնալ եւ տեսնել 1988 թվականի երկրաշարժից հետո փոխված հարազատ քաղաքը: Էմիլ Գազազը (Մանվել Գազազյան) ծնվել է 1953 թվականին Գյումրիում, կոշկակարի ընտանիքում: Նկարչի կնոջ կարծիքով, արվեստի նկատմամբ սերն ապագա նկարչի մեջ դաստիարակել է մայրը, ով վաղ մանկությունից Մանվելին հաղորդակից էր դարձնում արվեստի աշխարհին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |