ԼՂՀ. Ղարաբաղի շուրջ բանակցությունների անհիմն արագացումը կհանգեցնի լարվածության էսկալացմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը առաջնային խնդիր է նաեւ ԼՂՀ համար, հայտնել է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության Տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանը` մեկնաբանելով ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը շահեկան է Հայաստանին, «քանի որ հակառակ դեպքում հանրապետության տնտեսական զարգացումը կբարդանա, ինչն իր հերթին խնդիրներ կստեղծի ժողովրդավարական բարեփոխումների անցկացման գործում»: «Բայց դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք ամեն գնով հակամարտությունը կարգավորելու տարբերակին, այն էլ անկանխատեսելի հետեւանքներով: Մեզ համար կարգավորումը կայուն եւ երկարաժամկետ խաղաղության հաստատումն է, որին հնարավոր է հասնել միայն հաշվի առնելով իրերի փաստացի դրությունը»,- նշել է Մարսել Պետրոսյանը:



«Սակայնպարոն Բրայզայի մոտ կարգավորման խնդիրը շաղկապված է տնտեսական զարգացման եւ ժողովրդավարական բարեփոխումների հարցերի հետ: Այս հարցերի շաղկապումը միասնական «փաթեթի» մեջ ավելի շուտ առեւտուր եւ ցանկացած գնով համաձայնություն պարտադրելու փորձ է է հիշեցնում: Ցավոք վերջերս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի արագացման միտում է նկատվում` ինչպես հակամարտության էությունը, պատմությունը, այնպես էլ ներկայիս իրողությունները անտեսող բանաձեւի հիման վրա: Եւ պարոն Բրայզայի հայտարարությունները, մեր կարծիքով, նշված միտման հենքով են ընթանում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս շտապողականությունը կապված է ԵԱՀԿ ՄԽ որոշ համանախագահների, մասնավորապես պարոն Բրայզայի ազդարարվող փոխարինման հետ: Ինչպես արդեն նշել ենք, ԼՂՀ ԱԳՆ սույն թվականի հուլիսի 15-ի հայտարարության մեջ, բանակցային գործընթացի չհիմնավորված արագացումը բացասական հետեւանքներ կունենա եւ կհանգեցնի միայն լարվածության ուժեղացմանը, քանի որ միջնորդների առաջարկած բանաձեւը ուղղված է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հիմքում ընկած ուժերի հավասարակշռության փոփոխությանը»,- հայտնել է ԼՂՀ ԱԳՆ Տեղեկատվական վարչության պետը:



Մեկնաբանելով Բրայզայի խոսքերն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի «բնակչության» կարծիքը, նրա մտավախություններն արտացոլվում են բանակցային գործընթացում, Մարսել Պետրոսյանը նշել է. «Մենքկողջունեինք այդփաստըեւայսկապակցությամբ կցանկանայինքհիշեցնելմիջնորդներին, որԼեռնայինՂարաբաղիՀանրապետությանժողովուրդը արտահայտել է իր կամքը 1991թ. դեկտեմբերի 10-ին` անկախության եւ 2006թ. դեկտեմբերի 10-ին` ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեների ժամանակ:Մենք երախտապարտ կլինենք միջնորդներին, եթե հանրաքվեների ժամանակ ԼՂՀ ժողովրդի արտահայտած կամքը լիարժեք արտացոլվի բանակցային գործընթացում»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---