Աշնանը կհրատարակվի «Տոնը եւ տոնի մշակույթը Հայաստանում» գիրքը

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս լույս կտեսնի ազգագրագետ Հրանուշ Խառատյանի «Տոնը եւ տոնի մշակույթը Հայաստանում» գիրքը:



«Գրքում, որը պատրաստ էր դեռեւս երկու տարի առաջ, բայց որը լույս կտեսնի սույն թվականի աշնանը, մանրամասնորեն նկարագրված են Հայաստանում նշվող 5 գլխավոր տոների սցենարները: Գրքում տեղ են գտել նաեւ ցուցումներ այն մասին, թե ինչպես նշել այս կամ այն տոնը, բնականաբար, առանց ճնշում գործադրելու ազատ ստեղծագործության վրա»,- պատմել է Հրանուշ Խառատյանը:



Հրանուշ Խառատյանի «Տոնը եւ տոնի մշակույթը Հայաստանում» նոր գրքում նկարագրված են Հայաստանում պետական մակարդակով նշվող 5 գլխավոր տոների սցենարները, որոնց թվում` Անկախության օրը, ինչպես նաեւ Բարեկենդանի տոնման ավանդույթները Հայաստանի զանազան մարզերում, եւ նրա տարբերակները աշխարհի զանազան մշակույթներում:



Գիրքը կհրատարակվի Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---