Իրականում ոչ թե Ղարաբաղի, այլ Ադրբեջանի Զինված ուժերն էին խախտել հրադադարի ռեժիմը

PanARMENIAN.Net - «Այն, որ ղարաբաղյան զորքերը խախտել են հրադադարի ռեժիմը ռազմաճակատի ողջ երկարությամբ, լիակատար ապատեղեկատվություն է: Ղարաբաղյան կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության ղեկավար, փոխգնդապետ Սենոր Հասրատյանը: Նրա խոսքերով, ընդհակառակը, ադրբեջանական զորքերն են խախտում հրադադարի ռեժիմը եւ գնդակոծում են ղարաբաղյան պահակակետերը, ինչ արդեն բավականին սովորական երեւույթ է դարձել:



«Մենք պատասխանում ենք միայն անհրաժեշտության դեպքում` ադրբեջանական կողմին կրակը դադարեցնել ստիպելու նպատակով», - ասել է Սենոր Հասրատյանը:



Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ օգոստոսի 14-ին եւ 15-ին «հայկական զինված կազմավորումները խախտել էին հրադադարի ռեժիմը ռազմաճակատի միանգամից մի քանի ուղղությամբ»:



Ինչպես հաղորդել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, «Ադրբեջանի ազգային բանակի զորամասերի գնդակոծումն իրականացվում էր ռազմաճակատի Գերանբոյի, Հոջավենդի, Աղդամի, Տերտերի եւ Ֆիզուլինի ուղղությամբ: Բացի դրանից Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի տարածքից գնդակոծվում էին Ղազախի շրջանում տեղակայված ադրբեջանական բանակի զորամասերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---