Համահայկական խաղերի բասկետբոլի կանանց առաջնության հաղթող է ճանաչվել Երեւանի թիմը

PanARMENIAN.Net - Համահայկական խաղերի շրջանակներում որոշվեց բասկետբելի կանանց առաջնության հաղթողը: Դա «Երեւան» թիմն էր, որը եզրափակչում 72:66 հաշվով առավելության հասավ Թեհրանի թիմի հանդեպ:



Մեկ այլ հանդիպմանը «Գյումրին» 102:65 հաշվով պարտության մատնեց «Ստեփանակերտին»:



Հիշեցնենք, որ կանանց առաջնությունն անցնում էր շրջանային համակարգով եւ դրան վեցի փոխարեն մասնակցում էին հինգ թիմեր. հայտ ներկայացրած Թավրիզի թիմը չէր ժամանել Երեւան:



Վերջնական մրցաշարային դրությունը` «Երեւան»` 8 միավոր, «Թեհրան»` 6, «Գյումրի»` 4, «Ստեփանակերտ»` 2, «Սիսիան»` 0 միավոր:



Նշենք, որ առաջնության ամենաարդյունավետ մարզիկ է ճանաչվել առաջնության ամենաբարձրահասակ բասկետբոլիստ (193 սմ) Զարուհի Ալեքսանյանը Երեւանի թիմից, որն իր հաշվում 110 միավոր ունի:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---