Հայ բռնցքամարտիկ Ալեքսանդր Շախյանը Եվրոպայի առաջնությանը զիջել է ադրբեջանցուն

PanARMENIAN.Net - Շչեցինում (Լեհաստան) մեկնարկած Բնռցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանը ներկայացնող Ալեքսանդր Շախյանը (54 կգ ք/կ) դուրս է մնացել առաջնությունից` առաջին իսկ մենամարտում զիջելով ադրբեջանցի Էլվին Իսաեւին (ըստ միավորների` 7:3):



Ի տարբերություն Շախյանի, Արամ ավագյանը (57 կգ), պարտության մատնելով լիտվացի բռնցքամարտիկին, դուրս է եկել 1/16 եզրափակիչ, որտեղ կհանդիպի Ռումինիայի ներկայացուցիչ Մարին Դրագոսի հետ:



Հայաստանի եւս մեկ ներկայացուցիչ Վլադիմիր Մարգարյանը (64 կգ) առաջին մենամարտն իր օգտին է ավարտել` 5:1 հաշվով առավելության հասնելով Ֆրանսիայի ներկայացուցիչ Դավիթ Պապոյի հանդեպ:



1/16 եզրափակչում Մարգարյանի մրցակիցը կրկին ադրբեջանցի մարզիկ է լինելու"



հիշեցնենք, որ Հայաստանը Եվրոպայի երիտասարդական առաջնությանը գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ ներկայացնում են 8 բռնցքամարտիկ:



Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կավարտվի օգոստոսի 23-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---