ՖԻԴԵ-ի Գրան-պրի. Վասիլի Իվանչուկը կրկին գլխավորում է մրցաշարը18 օգոստոսի 2009 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Ջերմուկում ՖԻԴԵ-ի Գրան-պրիի 8-րդ փուլում միակ արդյունավետ հանդիպումն անցկացրել է ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը` պարտիայի 98-րդ քայլին հաղթելով իսրայելցի Բորիս Գելֆանդին: Այդ հաղթանակի շնորհիվ ուկրաինացի շախմատիստը հավասարվել է մրցաշարի առաջատար հունգարացի Պետեր Լեկոյին, որը, իր հերթին, 8-րդ փուլում ոչ ոքի է խաղացել ռուս շախմատիստ Դմիտրի Յակովենկոյի հետ: Երկու շախմատիստի հաշվին կա 5,5 միավոր:Հինգ միավորով երրորդ տեղում է ղազախ գրոսմայստեր Ռուստամ Կասիմջանովը: Լեւոն Արոնյանը 8 փուլից հետո Սերգեյ Կարյակինի, Պավել Էլյանովի եւ Եվգենի Ալեքսեեւի հետ կիսում է սանդղակի չորրորդից յոթերորդ տեղերը: 8-րդ փուլի արդյունքները. Արոնյան-Կարյակին-0,5:0,5 Հակոբյան-Բակրո-0,5:0,5 Լեկո-Յակովենկո-0,5:0,5 Ինարկիեւ-Էլյանով-0,5:0,5 Իվանչուկ-Գելֆանդ-1:0 Ալեքսեեւ-Կասիմջանով-0,5:0,5 Չեպարինով-Կամսկի-0,5:0,5 Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |