Կարեն Այվազյանը նվաճել է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի տիտղոսը

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Կարեն Այվազյանը (51 կգ ք/կ) նվաճել է Լեհաստանի Շեցին քաղաքում ընթացող Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի տիտղոսը: Այվազյանը հերթով պարտության էր մատնել Իտալիայի, Մոլդովայի եւ Բուլղարիայի ներկայացուցիչներին, իսկ եզրափակիչում 7:1 ջախջախիչ հաշվով հաղթել է ռուս բռնցքամարտիկ Գրիգորի Նիկոլայչուկին:



Հայ բռնցքամարտիկը բոլոր չորս մենամարտերում լոկ երկու միավոր է կորցրել (եզրափակիչում իտալացու հետ մենամարտում)` հավաքելով 23 միավոր:



Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը 8 բռնցքամարտիկ է ներկայացրել, որոնցից միայն Այվազյանին է հաջողվել իր թիմին մեդալ բերել: Երեքն առաջնությունից դուրս էին մնացած վաղ շրջանում, իսկ մյուս չորս բռնցքամարտիկները մրցաշարին հրաժեշտ էին տվել քառորդ եզրափակիչում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---