Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը կմասնակցեն «Արեւմուտք-2009» զորավարժություններին

PanARMENIAN.Net - Բելառուսա-ռուսական օպերատիվ-ռազմավարական զորավարժություններին, որոնք կկայանան Բելառուսի տարածքում սեպտեմբերի 18-29, կմասնակցեն Հայաստանի եւ Ղազախստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Այդ մասին հաղորդել է Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության Քարտուղարության մամլո ծառայության ղեկավար Վիտալի Ստրուգովեցը:



Նրա տեղեկատվության համաձայն, Հայաստանի զինված ուժերը կներկայացվեն որպես օպերատիվ խումբ, Ղազախստանի ուժերը` դեսանտագրոհային ջոկատ:



Վիտալի Ստրուգովեցի խոսքով, զորավարժությունների ակտիվ փուլը ծրագրված է սեպտեմբերի 27-28-ին, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---