26 օգոստոսի 2009 - 22:05 AMT
Սեպտեմբերի 4-ին Լոնդոնում կկայանա հայ նկարիչ Արմեն Էլոյանի ցուցահանդեսը
Սեպտեմբերի 4-ին Լոնդոնում` Timothy Taylor պատկերասրահում, կկայանա հայ նկարիչ Արմեն Էլոյանի ցուցահանդեսը: Երբեմն անհեթեթ իրադրություններում մուլտֆիլմերի հերոսներին պատկերող իր էներգետիկ կտավներով հայտնի Արմեն Էլոյանը հիմնականում հայտնի է Պինոկկիոյին նվիրված աշխատանքների շարքով, որտեղ այդ հերոսը պատկերված է գերաններից, նրբերշիկներից, կարտոֆիլից ու կենցաղի եւ սննդի զանազան առարկների միջոցով: Հաճախ Էլոյանի Պինոկիոն միայնակ ու ներփակ է իր փոքրիկ, ողբերգական աշխարհում, որ արձագանքում է Գոյայի եւ Գաստոնի թեմաներին:

Արմեն Էլոյանը ծնվել է 1966թ. Հայաստանում: Գեղարվեստական կրթությունը ստացել է Ամստերդամում, իսկ այժմ բնակվում է Ցյուրիխում: Նկարչի վերջին ցուցահանդեսները կայացել են Լոնդոնում, Փարիզում, Աթենքում, Շանհայում: