28 օգոստոսի 2009 - 21:01 AMT
ԱՄՆ. Եթե Երեւան-Անկարա երկխոսությունը դադարեցվի, Հայոց ցեղասպանությունը կրկին կհայտնվի Կոնգրեսի օրակարգում
Թուրքիայի հետ բարեկամության խմբի համանախագահ, կոնգրեսական Ռոբերտ Վեկսլերն Անկարային կոչ է արել արագացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ինչպես գրում է թուրքական Sabah թերթը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ զրույցի ընթացքում ամերիկացի կոնգրեսականը նշել է, որ եթե Երեւան-Անկարա երկխոսությունը դադարեցվի, ապա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կրկին կհայտնվի Կոնգրեսի օրակարգում: