Հայոց ցեղասպանության զոհերի սերունդների փաստաբանները կբողոքարկեն ԱՄՆ վերաքննիչ դատարանի որոշումը29 օգոստոսի 2009 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների շահերը պաշտպանող փաստաբանները կբողոքարկեն Դաշնային վերաքննիչ դատարնի վերջերս ընդունած որոշումը, որը Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին արգելում է հայց ներկայացնել օտաերկրյա ապահովագրական ընկերությունների դեմ` չվճարված ապահովագրական պոլիսները վճարելու պահանջով: Այդ մասին հայտրարել է Հայոց ցեղասպանության զահերի սերունդների շահերը ներկայացնող փաստաբաններից մեկը` Մարկ Գերագոսը: Նրա խոսքերով, դատարանի տվյալ որոշումը կարելի է բողոքարկել մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ը:Ինչպես հայտարարել է Մարկ Գերագոսը, փաստաբանները պահանջում են, որպեսզի գործն ուսումնասիրվի ԱՄՆ-ի 9-րդ մարզային վերաքննիչ դատարանում, որն իրավաբանական շրջանակներում առավել հայտնի է որպես «դատալսում ամբողջ կազմով»: «Դատարանի որոշումն անհեթեթ է: Այդ հարցը վերաբերում է ապահովագրությանը, եւ մենք հայց ենք ներկայացրել եվրոպական ապահովագրական ընկերության դեմ, որը ստանձնել է Հայոց ցեղասպանության զոհերի սերունդների ապահովագրական պոլիսները վճարելու պարտավորությունը», - հայտարարել է փաստաբան Գերագոսը: Հայ Դատի արեւմտյան բյուրոյի խորհրդի նախագահ Վիգեն Սոնենտ-Փափազյանը նշել է, որ ԱՄՆ վերաքննիչ դատարանի որոշումը վիրավորական է ԱՄՆ հայկական համայնքի համար, եւ եթե այն անփոփոխ մնա, ապա Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության փաստի հերքման համար վտանգավոր նախադեպ կդառնա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |