Մոսկվայում տեղի է ունեցել Օրհան Փամուկի նոր վեպի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-30-ը Մոսկվայում էր հայտնի թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: Փամուկը Ռուսաստան էր ժամանել իր նոր «Անմեղության թանգարանը» վեպը ներկայացնելու նպատակով: Փամուկի նոր վեպի գործողությունները կատարվում են Ստամբուլում, 1975 թվականին:



Այցն անցնում է ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան եւ Սանքտ Պետերբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության աջակցությամբ: Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել մամլո ասուլիս եւ դասախոսություն է ընթերցվել Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտում:



Օրհան Փամուկը ներկայումս բնակվում է Գերմանիայում, ուր նա տեղափոխվեց ազգայնականների սպառնալիքներից հետո եւ 2007թ. հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո: 2006թ. շվեյցարական թերթին տված հարցազրույցում Փամուկը ցեղասպանություն անվանեց 1,5 մլն հայերի եւ 30 հազար քրդերի սպանությունը Թուրքիայում:--ԿԱ--
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---