Իրանում շարունակվում է քաղաքական ճգնաժամը31 օգոստոսի 2009 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Իրանի դատական համակարգի նոր ղեկավարը աշխատանքից ազատել է երկրի գլխավոր դատախազ Սաիդ Մուրթազավիին: Վերջինս մասնակցում էր ընդդիմության ներկայացուցիչների դատավարություններին եւ անձամբ էր պատասխանատու ընդդիմադիրների հետապնդումների ու մի շարք հրատարակությունների փակման համար: Մուրթազավիի պաշտոնանկությունը հարվածում է Իրանի նախագահի դիրքերին, գրում է Zman.com-ը: Մինչդեռ, Իրանի խորհրդարանում տեղի կունենա վերընտրված նախագահ Մահմուդ Ահմադինեժադի առաջարկած նախարարների նոր կաբինետի կազմի վերաբերյալ քվեարկությունը, ակնկալվում է, որ մի շարք թեկնածություններ պատգամավորների առարկությունների կարժանանան: Առաջաին հերթին, դա վերաբերում է նավթարդյունաբերության նախարարի պաշտոնի թեկնածու Մասուդ Միրքազեմիին, որի հակառակորդները պնդում են, որ նա բավարար փորձ չունի նման պաշտոնի համար: Ահմադինեժադի վերընտրվելուց հետո Իրանում վերջին 30 տարների ամենասուր ճգնաժամն առաջացավ: Ընդդիմությունը բողոքի զանգվածային ակցիաներ էր անցկացնում` հայտարարելով, որ քվեարկության արդյունքները կեղծվել են, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:--ԿԱ-- ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |