«Սթարն» անվտանգ երթեւեկության կոչ է անում

PanARMENIAN.Net - «Սթար» սուպերմարկետների ցանցի ղեկավարությունը հանրությանը, տրանսպորտային միջոցների սեփականատերերին, Կառավարության մարմինների ներկայացուցիչներին, կրթական հաստատությունների ներկայացուցիչներին, ԶԼՄ-ներին, գործարար հանրության ներկայացուցիչներին եւ Հայաստանի Հանրապետության մնացյալ բնակիչներինկոչ է անում ապահովել անվտանգ երթեւեկություն, հատկապես նոր ուսումնական տարվա սկզբում:«Սթարը կողմնակից է կանոններով եւ փոխզիջմամբ երթեւեկության», - նշվում է հաղորդագրության մեջ



Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ 2008թ. Հայաստանում գրանցվել է 2202 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետեւանքով զոհվել է 407 եւ մարմնական վնասվածքներ ստացել 3125 մարդ: Այս ցուցանիշներն ավելի քան կրկնակի գերազանցում են համաշխարհային միջինը, ընդ որում, այդ պատահարների զոհերի թվում քիչ չեն նաեւ երեխաները: «Ելնելով սրանից` նոր ուսումնական տարվա առթիվ կոչ ենք անում հանրությանը ավելի աչալրջորեն հետեւել Ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոններին, հատկապես հետիոտնների նկատմամբ», - նշվում է «Սթարի» բաց նամակում:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---