Հայ-հնդկական հարաբերությունները առաջիկայում եւս կլինեն պաշտոնական Դելիի ուշադրության կենտրոնում31 օգոստոսի 2009 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանում դիվանագիտական առաքելությունը ավարտող Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ` Լոք Սաբհայի նախագահ տիկին Մեյրա Կումարի, Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի, Դելիի գլխավոր նախարար Շեյլա Դիքշիթի, ԱԳ պետնախարար տիկին Մահարանի Պրինիտ Կաուրի եւ ԱԳ նախարարի տեղակալ, հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Նիլիկանտան Ռավիի հետ:Դեսպանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթական, քիմիական արդյունաբերության եւ այլ ոլորտներում, տեղի են ունեցել բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններ, մի քանի անգամ ավելացել են ապրանքաշրջանառության ծավալները: Հնդկաստանը եւ Հայաստանը փոխշահավետ եւ սերտ համագործակցություն են իրականացրել միջազգային ատյաններում: Սերտ եւ բարեկամական հարաբերությունների շնորհիվ Դելիում անցկացվել են հայկական արվեստի շաբաթներ, հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստը, հայ-հնդկական բիզնես ֆորում, շախմատի երիտասարդական հավաքականների մրցաշար, բացվել է Հայաստանի փողոցը: Նա հույս է հայտնել, որ հետագայում եւս կշարունակվի դինամիկ եւ հետեւողական փոխգործակցություն տարբեր ոլորտներում: Կարեւորելով հնդկահայոց համայնքի դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում` Աշոտ Քոչարյանը բարձր է գնահատել Հնդկաստանի իշխանությունների ուշադրությունը եւ հոգատար վերաբերմունքը հայկական համայնքի եւ Հնդկաստանում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների հանդեպ: Խորհրդարանի նախագահՄեյրաԿումարնընդգծել էդարավորպատմությունունեցող հայ-հնդկական հարաբերությունների փաստը: Նա նշել է, որ Հայաստանը հարուստ մշակույթով երկիր է եւ կարեւորել մշակութային եւ կրթական փոխանակումների անհրաժեշտությունը: Կումարը բարձր է գնահատել Հայաստանի բարձրագույն կրթության մակարդակը` կարեւորելով հնդիկ ուսանողների ուսումնառությունը Երեւանի պետական բժշկական համալսարանում: Դեսպանը Մեյրա Կումարին է հանձնել ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական նամակների բնօրինակները Հնդկաստանի Անկախության օրվա եւ Լոք Սաբհայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հանդիպումների ընթացքումհնդկական կողմը նշել է, որ Աշոտ Քոչարյանը ՀՀ դեսպանի պաշտոնում իր գործունեության ընթացքում զգալի նպաստ է բերել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում: Ընդգծվել է, որ Հնդկաստանի ղեկավարությունն ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի հետ հարաբերությունները` կարեւորելով երկկողմ տնտեսական համագործակցության խորացումը: «Հայդերաբադ Հաուս» պաշտոնական ընդունելությունների տանը ՀՀ դեսպանիպատվին Հնդկաստանի արտգործնախարարությունը կազմակերպել է պաշտոնական ճաշ, որին ներկա են գտնվել Հնդկաստանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Նյու-Դելիում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Հնդկաստանի հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ: Հնդկաստանի նախագահՊրատիբհա Պատիլի նստավայրում անցկացվածընդունելության ժամանակ Հայաստանի դեսպանը կարճատեւ զրույց է ունեցել վարչապետ Մանմոհան Սինգհի հետ եւ փոխանցել ՀՀ ղեկավարության ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները երկրի Անկախության օրվա կապակցությամբ, ասվում է ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ:--ԿԱ-- Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |