Արմավիրի մարզի Նորավան գյուղում տեղի է ունեցել դպրոցի նորակառույց շենքի բացման արարողությունը

PanARMENIAN.Net - Գիտելիքի ու դպրությանօրըՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելելէԱրմավիրի մարզի Նորավան գյուղ, որտեղ մասնակցել է գյուղի նորակառույց միջնակարգ դպրոցի շենքի բացմանը: Դպրոցի կառուցմանհամարպետականբյուջեով հատկացվելէշուրջ 275 մլնդրամ: Վարչապետըշրջայց էկատարելդպրոցում, ծանոթացելզարգացմանծրագրերին եւ խնդիրներին:



Դպրոցի բացման արարողության ժամանակ ՀՀ վարչապետն ասել է. «Ձեզ համար այսօր կրկնակի տոն է: Դուք այսօր նշում եք ոչ միայն սեպտեմբերի մեկը, այլ նաեւ ուրախանում եք այն առիթով, որ համայնքն ունեցավ իր սեփական դպրոցը: Համոզված եմ, որ այս օրը ձեր համայնքի համար պատմական է լինելու. սա նոր սկիզբ է համայնքի համար, որովհետեւ որտեղ բացվում է նոր դպրոց, այնտեղ բացվում է նոր հեռանկար»: Տիգրան Սարգսյանը նշել է, որ դպրոցաշինությունը գնտվում է կառավարության ուշադրության կենտրոնում: ՀՀ վարչապետը նաեւ նվերներ է հանձնել դպրոցի առաջին դասարանցիներին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---