Երեւանը եւ Անկարան գիտակցեցին հայ-թուրքական գործընթացի հրապարակայնության եւ թափանցիկության անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարությունում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման Արձանագրություններում Հայաստանի համար կան մի շարք դրական կետեր: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսուն հայտարարեց Գլոբալիզացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: «Երեւանը եւ Անկարան գիտակցեցին երկկողմանի հարաբերությունների գործընթացի բարելավվման հրապարակայնության եւ թափանցիկության անհրաժեշտությունը: Նույնիսկ ամենալավ փաստաթուղթը չի դառնա իրական առանց հանրության հավանության: Բացի այդ, Արձանագրություններում հստակ նշված են այս կամ այն գործառությունների իրականացման ժամկետները: Սա շատ կարեւոր տեսակետ է, քանի որ ողջ ընթացքում Հայաստանում անհանգստություն էր նկատվում Թուրքիայի կողմից գործընթացի ձգձգման առնչությամբ»,- ընդգծեց հայ վերլուծաբանը:



Նա դրական համարեց այն հանգամանքը, որ «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» Արձանագրությունում բոլոր դրույթները համապատասխանում են միջազգային փաստաթղթերին, եւ դա շատ կարեւոր է, մասնավորապես Թուրքիայի դեպքում: «Փաստաթղթերի մեջ չի հիշատակվում Կարսի պայմանագիրը, ինչը նույնպես փաստաթղթի դրական կողմերից է: Սակայն այստեղ ընդգծվում է «ընդհանուր սահման» բառակապակցությունը: Հայաստանը, լինելով ՄԱԿ-ի անդամ, ճանաչել է ուրիշ երկրների տարածքային ամբողջականությունը եւ սահմանները»,- նկատեց Ստեփան Գրիգորյանը: Նա ավելացրեց նաեւ, որ Արձանագրություններում չկա ոչ մի խոսք Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ Անկարան հրաժարվել է նախապայմանների քաղաքականությունից:



«Այս ամենը ապացուցում է, որ Անկարան նախաձեռնել է լուրջ քայլեր Հայաստանի նկատմամբ եւ այս թույլ կտա Հայաստանի նախագահին մեկնել Թուրքիա պատասխան ֆուտբոլային հանդիպումը դիտելու»,- հայտարարեց Գրիգորյանը: Նրա խոսքերով, հայ-թուրքական գործընթացի առկա դրական միտումները կպահպանվեն: «Ինչ վերաբերում է այս Արձանագրությունների` Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարաններում վավերականցվելուն, ես կարծում եմ, որ երկու երկրների օրենսդիր մարմինները հավանություն կտան այս փաստաթղթերին»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---