ԵԱՀԿ ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարությունը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսն այսօր ողջունեց Թուրքիայի եւ Հայաստանի համատեղ հայտարարությունը` սկսելու երկկողմանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններ: Ինչպես ասվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի` PanARMENIAN.Net ուղարկած հաղորդագրության մեջ, Դորա Բակոյանիսը նշել է, որ նման զարգացումը կնպաստի տարածաշրջանի կայունությանը:«Թուրքիայի եւՀայաստանիմիջեւ դիվանագիտական կապերի հաստատումը դրական քայլ կլինի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Ես ջերմորեն ողջունում եմ այս դրական քայլը` ուղղված ԵԱՀԿ երկու մասնակից պետությունների միջեւ կապերի կարգավորմանը», - հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահը: Դորա Բակոյանիսը կոչ արեց երկու կողմերին օգտվել դրական պահից, որը ձեռք է բերվել Շվեյցարիայի նախաձեռնած բանակցությունների ընթացքում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---