Ստեփանակերտն այսուհետ էլ մեծ դեր է խաղալու Ղարաբաղի շուրջ որոշումների ընդունման հարցում

PanARMENIAN.Net - Ստեփանակերտը միշտ էլ խաղացել եւ այսուհետ էլ մեծ դեր է խաղալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ որոշումների ընդունման հարցում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Լեռնային Ղարաբաղը քաղաքական ուժ է, որն ազդում է Հայաստանում որոշումների ընդունման վրա, երբեմն ավելի շատ, քան ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ ԵՄ-ն»,- նկատել է հայ քաղաքագետը:



Նա համոզմունք է հայտնել, որ ղարաբաղյան կողմն այսուհետ էլ ազդելու է որոշումների ընդունման գործընթացի վրա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---