Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մասին Արձանագրություններում խոսք անգամ չկա Կարսի պայմանագրի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարության եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություններում հստակ ասվում է, որ կողմերը հարգում են միջազգային նորմերն ու սկզբունքները: Արձանագրություններում Կարսի պայմանագրի մասին չի հիշատակվում, եւ պետք չէ այդ փաստաթղթերում փնտրել այն, ինչ չկա: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ինչ վերաբերում է միջկառավարական հանձնաժողովին, ապա բազմիցս նշվել է, որ այն քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունների բոլոր հարցերը: Նրա կազմի մեջ մտնելու են առանձին ենթահանձնաժողովներ, եւ նրանցից մեկը պատմական հարթության երկխոսության հիման վրա զբաղվելու է երկու երկրների միջեւ փոխվստահության վերականգնման հարցերով»,- ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով, բանակցություններում Հայոց ցեղասպանության փաստի քննարկման հարցը չի բարձրացվել եւ դրա մասին Արձանագրություններում չի հիշատակվում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---