ԵՊՀ ռեկտորը հրապարակավ հանդիմանել է հարուստ ուսանողներին

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը բացասաբար է արտահայտվել ԵՊՀ-ում սովորող հարուստ ուսանողների վարքի ու արտաքին տեսքի մասին:



Մասնավորապես, Սիմոնյանը նշել է, որ իրեն մտահոգում է այն, որ ապահովված ընտանիքներից սերող ուսանողները ցուցադրում են իրենց ֆինանսական հնարավորությունները: «Նրանք գալիս են թանկարժեք մեքենաներով եւ զբաղեցնում են համալսարանի ողջ տարածքը: Թող վարորդ վարձեն, կամ տաքսիից օգտվեն»,-խորհուրդ է տվել ռեկտորը:



Սիմոնյանին մտահոգում է նաեւ այն, որ ուսանողները շարունակում են համալսարան հաճախել թանկ ու անճաշակ հագուստով: «Ինձ մտահոգում է կուլտուրայի ցածր մակարդակը, իսկ մնացած ամեն ինչ նման թերությունների հետեւանքներն են»,-ասել է Արամ Սիմոնյանը:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---