Zaman. Թուրքիայի հանդեպ Ադրբեջանի դժգոհությունը կարող է աճել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կառավարությունն ու հասարակայնությունն իրենց դժգոհությունն են հայտնում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների ջերմացման առիթով: Ինչպես գրում է թուրքական Zaman թերթը, վերլուծաբանների կարծիքով, այդ դժգոհությունը կարող է աճել:



Թերթը հիշեցնում է, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն արդեն հայտարարել է, որ «Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ըստ էության, Թուրքիայի ինքնուրույն իրավունքն է»: «Սակայն, չնայած այդ անտարբեր հայտարարությանը, ակնհայտ է, որ վերջին իրադարձությունները հակասում են Ադրբեջանի ազգային շահերին: Ադրբեջանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ռուշեն Իբրահիմովը նշել է, որ եթե հայ-թուրքական հարաբերությունները շարունակեն բարելավվել նույն տեմպերով, ապա Ադրբեջանում հակաթուրքական տրամադրություններն, անկասկած, կաճեն: «Թուրքիան պետք է մտածի այդ մասին, նախքան իր հաջորդ լուրջ քայլը կատարելը»,- գտնում է Իբրահիմովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---