Ստամբուլում քրիստոնյաների տները նշված են 5 սեպտեմբերի 2009 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի որոշ քաղաքային շրջաններում քրիստոնյաների տները նշվել են գունավոր նշաններով: Տները պիտակներով նշելը, հավանաբար, համընկնում է քրիստոնյա բնակիչների` հաճախակի ճնշումների հետ, գրում է Ռուսսկայա լինիան` վկայակոչելով վիենական Die Presse թերթը:Ֆերիքեյ եւ Քուրթուլուս քաղաքային շրջաններում, որոնք ավանդաբար բնակեցված են քրիստոնյաներով, տները նշվել են կանաչ եւ կարմիր պիտակներով: Ըստ երեւույթին, այդպես են նշվել քրիստոնյաների տները: Նշման ժամանակը համընկնում է քրիստոնյա բնակիչների` հաճախակի դարձած ճնշումների վերաբերյալ բողոքների հետ: Թուրքիայի ներքին գործերի նախարար Բաշիր Աթալային արդեն պատգամավորական հարցում է ուղարկվել: Նախարարությունը նույնպես պետք է պարզի, թե արդյոք ձեռնարկվել են միջոցներ եւ կատարվել համապատասխան ոստիկանական հետազոտություններ: 1955թ. սեպտեմբերին Ստամբուլում քրիստոնեական ջարդեր տեղի ունեցան: Այն ժամանակ էլ քրիստոնյաների տները նշվել էին: Արյունալի ջարդերը Ստամբուլում եւ Իզմիրում, որոնքց արդյունքում տասնյակ զոհեր եղան, բխում էին առաջին հերթին Կիպրոսի հետ կապված հակամարտությունից: Մոլեռանդներն այրել էին 72 ուղղափառ եկեղեցի եւ ավելի քան 30 դպրոց, պղծել էին քրիստոնեական գերեզմանատները եւ ամայացրել մոտ 3500 բնակելի տուն ու ավելի քան 4000 ձեռնարկություն: Ոստիկանությունը մի կողմ քաշված հետեւում էր այդ թալանին ու բռնությանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |