Թուրքիան ուզում է ապացուցել Եվրախորհրդին, որ նա գլխավոր դեր է խաղում Կովկասում

PanARMENIAN.Net - Իր գործողություններով Թուրքիան ուզում է ցույց տալ, որ հենց նա է այն պետությունը, որը կարող է Կովկասում կարգ ու կանոն հաստատել: Այս մասին PanARMENIAN. Net -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքերով այս դիրքորոշումը, Թուրքիան որդեգրել էր դեռ անցած տարվա օգոստոսյան պատերազմից հետո: «Եթե դուք հիշում եք, օգոստոսյան իրադարձություններից հետո Անկարան առաջարկեց ստեղծել Կովկասում անվտանգության եւ կայունության պլատֆորմը: Սրանով նա ցանկանում էր ցույց տալ, որ նա առաջինն է սկսել խաղաղարարական գործընթացը, սակայն բոլորին հայտնի է, որ գլխավոր խաղաղարար գործընթացի միջնորդը` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին էր»,- ասաց փորձագետը:



Զախարովը ավելացրեց նաեւ, որ բոլոր իր նախագծերով եւ գործողություններով Անկարան ցանկանում է ապացուցել Եվրախորհրդին, որ Կովկասում նա է խաղում գլխավոր դերը, եւ առանց նրա չի լուծվի ոչ մի հարց:



Եվրոպան եւ Թուրքիան աշխատում են «Աշխարհի ճանապարհներ» նախագծի իրականացման վրա: Ճանապարհը կմիացնի Հայաստանը եւ Ադրբեջանը Եվրոպայի հետ: Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդողլին, այս Ճանապարհը կանցնի Լաչինի միջանցքով, Հայաստանով, Նախիջեւանով` Թուրքիա եւ Եվրոպա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---