Թուրքիայի բոլոր գործողությունները համաձայնեցված են Ադրբեջանի հետ 7 սեպտեմբերի 2009 - 16:13 AMT PanARMENIAN.Net - «Մամուլում տեղ գտնող բոլոր հաղորդագրությունները վկայում են Թուրքիայի նկատմամբ Ադրբեջանի դժգոհության մասին»,- PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՄՀՄՊՀ Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքով, Ադրբեջանն աշխատում է ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այլ սրման ուղղությամբ: «Եթե Բաքուն խաղաղության մասին մտածեր, նա չէր ավերի Նախիջեւանի հայկական գերեզմանները: Ղարաբաղում բոլոր մուսուլմանական գերեզմաններն ամբողջական են, ոչ մեկին ձեռք չեն տվել, չնայած, որ Ադրբեջանը հակառակն է պնդում: Ինչպես կարելի է խոսել խաղաղության մասին, եթե պարզամտորեն չեն հարգում մեռյալների հիշատակը»,- նշել է Վլադիմիր Զախարովը:Ընդ որում ռուս փորձագետն ավելացրել է, որ Թուրքիան այլեւս չի ցանկանում կախում ունենալ Ադրբեջանից, սակայն մյուս կողմից էլ չի ցանկանում փչացնել Բաքվի հետ հարաբերությունները: «Աշխարհի ճանապարհները» նախագիծը, որը ներկայացրել է Թուրքիան, սուտ է,- նշել է Զախարովը` ընդգծելով, որ Թուրքիայի բոլոր գործողությունները համաձայնեցված են Ադրբեջանի հետ: «Նրանք ասում են այն, ինչն իրենց ձեռնտու է, նրանց միջեւ գաղտնի պայմանավորվածությունների մասին ոչինչ հայտնի չէ»,- ընդգծել է փորձագետը: Եվրոպան ու Թուրքիան աշխատում են «Աշխարհի ճանապարհները» նախագծի վրա: Ճանապարհը կմիացնի Ադրբեջանն ու Հայաստանը Եվրոպայի հետ: Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուի խոսքով, այդ ճանապարհն անցնելու է Լաչինի միջանցքով, Հայաստանով, Նախիջեւանով, ապա Թուրքիայով դեպի Եվրոպա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |