«Հայկական ընտրությունը» գտնում է, որ ՀՀ իշխանությունները չեն ապահովում երկրի ազգային անվտանգությունը

PanARMENIAN.Net - «Այն մտավախությունները, որոնց մասին մենք խոսում էինք ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրվելուց հետո, արդարացան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «ճանապարհային քարտեզն» ու Արձանագրությունները ստորագրելուց հետո»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնման խմբի անդամ Ալեքսանդր Կանանյանը:



Կանանյանի խոսքով, ցանկացած ազգային իշխանության գլխավոր գործառույթը երկրի ազգային անվտանգության ապահովումն է, եւ եթե իշխանությունը չի իրականացնում այդ գործառույթը, ապա նա սահմանադրորեն անօրինական է դառնում: «Այդ առիթով մենք գտնում ենք, որ ցանկացած փաստաթուղթ, հատկապես Թուրքիային եւ ԼՂՀ հիմնախնդրին առնչվող, որը կստորագրվի Հայաստանի ղեկավարության ներքո, ոչ մի իրավաբանական հետեւանքներ չի ունենա ՀՀ համար, քանի որ Հայաստանի իշխանություններն այս պահից ոչ լեգիտիմ են համարվելու»,- ընդգծել է Կանանյանը:



Նա նաեւ նշել է, որ արձանագրությունների վավերացումն ու սահմանի բացումը ոչինչ չի նշանակելու, քանի որ «հայկական ազգային պետության վերականգնումից հետո» բոլոր այդ պայմանագրերը վերանայվելու են:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---