EV. Մրցունակության ցուցանիշով Հայաստանի դիրքերը մնացել են նույն 97-րդ տեղում

PanARMENIAN.Net - «Մրցունակության համաշխարհային ցուցանիշի համաձայն Հայաստանը չի փոխել իր դիրքերը 2008թ.-ի համեմատ եւ զբաղեցնում է 97-րդ տեղը 113 երկրների շարքում», - երեքշաբթի օրը մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը` ներկայացնելով «2009-2010թթ մրցունակության համաշխարհային զեկույցի» արդյունքները: «Մրցունակության տեսակետից Հայաստանը 2009թ.-ին կատարել է քայլ առաջ զարգացման ճանապարհին, որտեղ խթանները փոխում են իրենց դերերը: Այս փուլում կարեւոր դեր են խաղում այն գործոնները, որոնք ազդեցություն ունեն տնտեսական արդյունավետության եւ նորաստեղծ հնարավորությունների վրա», - նշել է նա:



Ինչպես նշեց հետազոտական կենտրոնի նախագահը, զեկույցի արդյունքների համաձայն, առաջատար է ճանաչվել Շվեյցարիան, որին իր դիրքերն է զիջել ԱՄՆ-ն, ինչի պատճառ են հանդիսացել այդ երկրում մակրոտնտեսության եւ ֆինանսական շուկայի կայունության ցածր մակարդակը: Առաջնորդների հնգյակի մեջ են մտել նաեւ Սինգապուրը, Շվեդիան եւ Դանիան:



Հերգնյանի խոսքերով ԱՊՀ երիկրների շարքում դրական առաջընթաց է գրանցվել միայն Ադրբեջանում (51րդ տեղ): Միեւնույն ժամանակ Ռուսաստանի (63) եւ Ուկրաինայի (82) մրցունակությունը զգալիորեն անկում է ապրել: Վրաստանը 90րդ տեղում է, Ղազախստանը 67րդ, Ղրղզստանը 123րդ, իսկ Տաջիկիստանը 122րդ:



Որպես մրցունակության դրական առավելություններ հետազոտական կենտրոնի նախագահը նշել է պետական պարտքի ոչ մեծ ծավալը, աշխատանքի շուկայի կայունացումը այդ թվում նաեւ գյուղատնտեսական քաղաքականությունը եւ ծախսերը, որոնք ուղղվում են հանցագործության եւ ահաբեկչության դեմ պայքարի համար: Գործարարության վրա թողած ազդեցության իր ցուցանիշով մալարիան Հայաստանում առաջին տեղում է, իսկ ահա մտավախություն է առաջացնում այն փաստը, որ հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության ցուցանիշով, շուկայում գերակշռող դիրք ունցեող խմբավորումների առկայության ցուցանիշով եւ մաքսային ընթացակարգերի ծանրաբեռնվածության ցուցանիշով Հայաստանը գտնվում է վերջին շարքերում:



Հայաստանը մասնակցում է «2009-2010թթ մրցունակության համաշխարհային զեկույցին» արդեն հինգերորդ անգամ անընդմեջ: Այս տարի հարցումներում մասնակցում էին հայկական 80 կազմակերպությունների ներկայացուցիչներ` խոշոր, միջին եւ փոքր բիզնեսի ոլորտներից: Նրանց ընտրությունը կատարվել է իրենց տնտեսական կառուցվածքի հիման վրա, ինչպես նաեւ միջազգային համագործակցության փորձի առկայության հիման վրա, ինչը թույլ կտար անհրաժեշտ դեպքում կատարել համեմատություններ օտարերկրյա կազմակերպությունների հետ, որով եւ ակնհայտ կդառնար Հայաստանի տնտեսական միջավայրի աստիճանը:



«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կետնրոնը հանդիսանում է Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցունակության համաշխարհային ցանցի գործընկերը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---