Մանուկ Հերգնյան. Տնտեսական անկումը Հայաստանում տարվա կտրվածքով կկազմի 12-14%

PanARMENIAN.Net - Տնտեսական անկումը Հայաստանում 2009 տարվա վերջին կկազմի 12-14%, կարծում է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը: Որի դեպքում, նրա խոսքերով, վատագույն կանխատեսման դեպքում դրամի արժեզրկումը կտատանվի 7-8% սահմանում: «Հայաստանում դրամի արժեզրկումը միշտ էլ ցածր է եղել, եւ հաշվի առնելով համաշխարհային արժեզրկման ճնշումները` դրա մակարդակը այնքան էլ բարձր չի լինի»,- նշեց նա:



Դրա հետ մեկ տեղ, այսօր ներկայացնելով «2009-2010թթ. համաշխարհային մրցակցության զեկույցի» արդյունքները, համաձայն որի Հայաստանը անփոփոխ գրավում է 97-րդ տեղը` աշխարհի133 երկրներից, նա նշեց, որ անհրաժեշտ են հիմնական փոփոխություններ երկրի տնտեսության համակարգում, որպեսզի հետագայում դիմադրել «արտաքին շոկերին»: «ԱՊՀ-ի երկրներից Հայաստանը ցույց տվեց ՆՀԱ բարձր անկում: Սա խոսում է այն մասին, որ մեր տնտեսությունը խոցելի է եւ անհրաժեշտ է այն դիվերսիֆիկացնել»,- ասաց Հերգնյանը: Նրա խոսքերով, երկիրը, որը վերջին տարիներին ցույց է տվել երկնիշ տնտեսական աճ, ներկայումս զբաղեցնում է անփոփոխ դիրքեր եւ դրա հետ մեկ տեղ բացակայում է կայուն աճի միտումներ: «Սա ազդակ է վերադառնալ իրական տնտեսական հարցերին»,- ավելացրեց Հերգնյանը: Նրա կարծիքով, իրավիճակի բարելավման համար, անհրաժեշտ է ստեղծել մրցունակ միջավայր եւ տեխնիկական հիմք տնտեսության զարգացման համար:



Տնտեսական անկումը, օպերատիվ վիճակագրության տվյալներով, 2009թ. հունվար-հուլիս ամիսներին կազմեց 18.5%, դրամի արժեզրկումը` 2.7 %:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---