Հրանտ Մարգարյան, Վախենամ` Սերժ Սարգսյանն անում է այն, ինչ ցանկանում էր անել Լեւոն Տեր-Պետրոսյանը

PanARMENIAN.Net - «Ես մտավախություն ունեմ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անում է այն, ինչ ցանկանում էր անել Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե «արդյոք նա փոփոխություններ է տեսնում փաստաթղթային հաստատումների տեսակետից, որոնք անհանգստությունների առիթ են տալիս»: «Մենք դեմ էինք ղարաբաղյան հակամարտության լուծման այն տարբերակին, որն առաջարկում էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ մենք բազմիցս հայտարարել ենք այդ մասին»,- ընդգծել է ՀՅԴ Բյուրոյի անդամը: Նրա խոսքով, Դաշնակցությունը դեմ է ինչպես մադրիդյան սկզբունքներին, այնպես էլ Կի-Ուեստեում ձեռք բերված պայմամավորվածություններին: «Կարեւոր չէ, թե ով է գործում սխալը: Կարեւոր է, որպեսզի այդ սխալը թույլ չտան»,- ընդգծել է Հրանտ Մարգարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---