Հայաստանի տնտեսության կառուցվածքը կարող է զգալիորեն փոխվել հայ-թուրքական սահմանի բացման դեպքում

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի տնտեսությանը կարող է զգալի կառուցվածքային փոփոխությունների բերել: Այսպիսի կարծիք հայտնեց այսօր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը: «Մեր տնտեսական համակարգը պետք է կառուցվի որոշակի ենթադրությունների վրա` հայ-թուրքական սահմանի բացումը այդ ենթադրություններից մեկն է: Եթե սահմանը բացվի, տնտեսական կառուցվածքը կենթարկվի լուրջ փոփոխությունների»,- ասաց նա: Այս ենթատեքստում փորձագետը բացատրեց, որ կզարգանան այն ոլորտները եւ արտադրությունը, որոնք ենթադրում են սահմանների բաց լինելը:



«Սակայն պետք է նաեւ հաշվի առնել այն, որ հայ-թուրքական սահմանը կարող է երբեւ է փակվել: Եվ այս դեպքում մենք կգտնվենք այն դրության մեջ, որի մեջ արդեն գտնվել ենք երկու անգամ` ԽՍՀՄ-ի փլուզումից եւ համաշխարհային ճգնաժամից հետո», - նշեց Հերգնյանը: Հետազոտական կենտրոնի ղեկավարը ավելացրեց, որ առանցքի շուրջ անհրաժեշտ է հավաքել այն ենթադրությունները, որոնք կապված չեն հայ-թուրքական սահմանի բացման հետ: «Հայ-թուրքական սահմանի բացումը ստեղծում է շատ գրավիչ հնարավորություն` չվերադառնալ այդ առանցքի ստեղծմանը»,-ասաց նա: Փորձագետը բացատրեց, որ սահմանի բացման դեպքում, Հայաստանը կունենա այլ կառուցվածք եւ այլեւս պետք չի լինի վերադառնալ այն առանցքին, որն ազատ է իր առկայությունից: «Տնտեսության ամենամեծ փրկությունը կախված է դրանից»,- ասաց նա:
 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---