Ընտրվել է Երեւանի ավագանու մշտական հանձնաժողովների ղեկավար կազմը 8 սեպտեմբերի 2009 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Երեւանի ավագանին ընտրեց մշտական հանձնաժողովների նախագահներին եւ փոխնախագահներին` բացառությամբ մեկ հանձնաժողովի նախագահի եւ փոխնախագահի: Այդ պաշտոնները թափուր են մնացել օրենքով սահմանված կարգով` պայմանավորված ՀԱԿ-ի ավագանու նիստերին չմասնակցելով` ավագանու մանդատը ստանձնած եւ իր լիազորությունները չիրականացնող քաղաքական միավորի բացակայությամբ:Երեւան քաղաքի ավագանու սեպտեմբերի 8-ի նիստում գրեթե միաձայն ընտրվել են 4 մշտական հանձնաժողովների երեք նախագահներն ու փոխնախագահները: Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նաիրա Նահապետյանը` Հայաստանի հանրապետական կուսակցությունից, իսկ փոխնախագահ` Պողոս Փլավչյանը` Բարգավաճ Հայաստան կուսակցությունից: Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Ենոք Ազարյանը` ՀՀԿ-ից, ով կհամատեղի նաեւ փոխնախագահի պաշտոնը, որը թափուր է: Առողջապահության, սոցիալական, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արման Վարդանյանը` ԲՀԿ-ից, իսկ փոխնախագահ` Աննա Ասատրյանը` Հայաստանի հանրապետական կուսակցությունից: Քաղաքաշինության, հողօգտագործման եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել Հրաչ Պողոսյանը` Հայաստանի հանրապետական կուսակցությունից, վերջինս նաեւ կհամատեղի նախագահի պաշտոնը, որը եւս թափուր է: «Բեղմնավոր եւ տքնաջան աշխատանք է ակնկալվում ոչ միայն հանձնաժողովների նախագահներից եւ փոխնախագահներից, այլեւ անդամներից: Ձեր աշխատանքով պետք է նպաստեք Երեւանի քաղաքապետարանին եւ ընդառաջ գնաք երեւանցուն. հիշեք, որ դուք ընտրվել եք բնակչին ծառայելու համար»,- շնորհավորելով հանձնաժողովների նորընտիր ղեկավար կազմին` իր ելույթում ընդգծել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |