Synopsys-ի ավանդական շաբաթը Հայաստանում կանցնի սեպտեմբերի վերջին 8 սեպտեմբերի 2009 - 22:05 AMT PanARMENIAN.Net - Ավանդական դարձած Synopsys-ի շաբաթը Հայաստանում կանցնի սեպտեմբերի վերջին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց Synopsys -Հայաստան-ի մամլո քարտուղար Գայանե Մարկոսյանը:Ինչպես նշեց մամլո քարտուղարը, Synopsys-ի շաբաթը կանոնավոր անցկացվում է Հայաստանում ընկերության գործունեությունը եւ նախորդ տարվա կատարած աշխատանքի արդյունքները հայ հասարակությանը ներկայացնելու նպատակով: Գայանե Մարկոսյանի խոսքերով, Synopsys-ի շաբաթվա շրջանակներում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնց թվում, տեղի կունենա Հայաստանի նախագահի կրթական պարգեւների հանձնումը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սովորող լավագույն ուսանողներին եւ աշակերտներին; ամենամյա Հայկական միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան; Synopsys-ի կրթական ծրագրի մասնակիցների շրջանավարտների արարողակարգ` Հայաստանի Պետական Ինժեներական Համալսարանի, Երեւանի Պետական Համալսարանի, Երեւանի Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողներին: Կանցկացվի նաեւ հանդիսավոր ընդունելություն օլիմպիադայի հաղթողների եւ նախագահական մրցանակի դափնեկրի պատվին: Ըստ ավանդույթի, նախատեսված է բարեգործական ակցիա: Ինչպես նշեց Synopsys -Հայաստան-ի մամլո քարտուղարը, այս տարի նախագահական մրցանակը կհանձնվի 5-րդ անգամ: Բացի դրանից, այս տարի առաջին անգամ հիմնադրվել է «IT ոլորտում լավագույն ուսանող Սփյուռքից» անվանակարգը: Այս մրցանակաբաշխության հաղթողներին կհանձնվեն մրցանակներ, դրանից հետո կկայանա ավանդական հանդիպում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |