Հայաստանի եւ Իրանի իրավապահ մարմինները միասին կպայքարեն թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ

PanARMENIAN.Net - ՀՀգլխավորդատախազԱղվանՀովսեփյանն այսօրընդունել էՀայաստանում ԻրանիԻսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների մասնավորապես դատաիրավական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր:



ՀՀ գլխավորդատախազը բարձրէգնահատել երկուերկրների միջեւիրավական փոխօգնության եւ դատապարտյալների հանձնմանը վերաբերող համաձայնագրերի ստորագրման գործում դեսպանի ունեցած ներդրումը՝ հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն հանցավորության դեմ պայքարում Հայաստանի եւ Իրանի իրավապահ մարմինների համագործակցության սերտացմանը:



Կողմերը կարեւորել են երկու երկրների քաղաքացիների իրազեկումն ու ծանոթացումը միմյանց օրենսդրական դաշտերի առանձնահատկություններին ՝ ընդգծելով հատկապես մաքսանենգ ճանապարհով ապրանքների տեղափոխման եւ հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում իրավապահ մարմինների առավել սերտ համագործակցության կարեւորությունը:



Նկատելով, որ քիմիական բաղադրության թմրամիջոցներն, ըստքրեականգործերիուսումնասիրության, Հայաստան են ներմուծվումհիմնականում ԻրանիԻսլամականՀանրապետությունից՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է. «Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն համապատասխան ներուժ եւ վճռականություն թույլ չտալու Հայաստանը վերածել թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ երկրից» եւ հույս հայտնել, որ ԻԻՀ իրավապահները նույնքան հետեւողական կլինեն բացահայտելու ԻԻՀ տարածքից Հայաստան թմրամիջոց առաքողներին:



Շնորհակալություն հայտնելովհամագործակցությանհամար` դեսպանըՀՀ գլխավորդատախազին հրավիրել էԻԻՀ՝ ողջունելով համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն միտված համատեղ գործողությունների ծրագիր հաստատելու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջարկությունը, ասվում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---