Ադրբեջանը եւս կարո՞ղ է բացել Հայաստանի հետ սահմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը եւս պատրաստ է բացել սահմանը Հայաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը: Ըստ նրա, Ադրբեջանը պատրաստ է բացել սահմանը Հայաստանի հետ եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, եթե Երեւանը վերադարձնի Լեռնային Ղարաբաղին մերձակա հինգ շրջանները: «Մենք նախկինում արդեն ասել ենք սահմանը բացելու եւ Հայաստանի հետ երկխոսությունը վերսկսելու պատրաստակամության մասին, եթե Երեւանի կողմից արվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագրով նախատեսված առաջին քայլը»,-ասել է Պոլուխովը, գրում է թուրքական Today`s Zaman թերթը:



Ադրբեջանը, որը Թուրքիայի դաշնակիցն է ու գլխավոր գործող անձը Nabucco գազամուղի նախագծում, նախկինում քննադատում էր Անկարային ` մինչ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: Թուրքիան փակեց հայ-թուրքական սահմանը 1993թ. ի նշան համերաշխության Ադրբեջանի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---