Թուրքիայի հետ ներկայիս սահմանների ճանաչումն ամենեւին էլ չի նշանակում, որ հայերը հրաժարվելու են իրենց պահանջներից 9 սեպտեմբերի 2009 - 22:18 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայի հետ ներկայիս սահմանների փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի քայլը` հիմնված միջազգային պայմանագրերի վրա, ամենեւին էլ չի նշանակում, որ ապագայում հայերը հրաժարվելու են Թուրքիայի նկատմամբ իրենց պահանջներից»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:Լրագրողների հարցին այն մասին, թե ինչու է այդ դեպքում Հայաստանը նման քայլի գնում հիմա, նա պատասխանել է, որ Հայաստանը հարաբերությունների կարգավորման է գնում եւ նախապայմաններ չի առաջադրում, որովհետեւ ի սկզբանե կողմերը պայմանավորվել են հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորել: «Եթե մենք հիմա նախապայմաններ դնենք, ապա ոչ մի արդյունքի չենք հասնի, եւ կրկին Թուրքիայի հետ խնդիրների մասին կխոսենք միջազգային կառույցների ամբիոններից»,- ընդգծել է Ավետիսյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |