Տիգրան Դավթյան. Հայաստանի 2010 թ-ի բյուջեն կլինի համեստ եւ կայունացնող

PanARMENIAN.Net - Հայաստանի 2010 թ-ի բյուջեն կլինի համեստ եւ կայունացնող, հինգշաբթի օրը կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը` ներկայացնելով Հայաստանի 2010 թ-ի պետբյուջեի նախագծի արձանագրությունը: Նրա խոսքերով, ֆինանսների նախարարությունը արդեն ավարտել է 2010թ. բյուջեի նախագծի նախապատրաստման գործընթացը, ինչի կապակցությամբ բյուջեի ձեւավորման ավելի մանրամասն քննարկումները կանցկացվեն Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ` նախապես սահմանված ժամանակացույցով: «Հաջորդ շաբաթվա ընթացքում, սկսած սեպտեմբերի 14-ից, 2010թ-ի բյուջեի ձեւավորման քննարկումները կանցկացվեն վարչապետի մոտ»,- ասաց նա: Դավթյանը նշեց նաեւ, որ բոլոր համապատասխան նախարարությունները եւ վարչությունները պարտավորվում են սահմանված ժամկետում ներկայացնել այն ակտերը, որոնք պետք է կցվեն բյուջեի ձեւավորման համար:



«Հայաստանի 2010 թ-ի բյուջեն կլինի համեստ, լարված եւ կայունացնող`ՀՆԱ-ի չափը կկազմի 1.3 %, դեֆլյատորը` 2%, ենթադրվում է, որ բյուջեի պակասորդը կկազմի շուրջ 5.5%»,- հայտարարեց երկրի գլխավոր ֆինանսիստը: Նա նշեց նաեւ, որ պետբյուջեի պակասորդի ֆինանսավորման համար կներգրավվեն արտաքին ու ներքին դրամական միջոցներ: «Մենք կփորձենք մոտակա տարիներն հետեւողականորեն ցածրացնել պակասորդի չափը, որպեսզի վերադառնանք այն մակարդակին, որը գրանցված էր մեզ մոտ նախորդ տարիներին»,-նշեց նա: Այս ենթատեքստում Դավթյանը կոչ արեց իր աշխատակիցներին աշխատել խիստ խնայողության ռեժիմում, կայունացնելու համար տնտեսությունը, որի պատճառով բյուջեն նույնպես կդառնա կայունացնող:



Նախարարի խոսքերով, բյուջեի քննարկումները կշարունակվեն առանձին ոլորտներով, ինչը թույլ կտա լավագույն որոշումներ կայացնել:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---