Պաշտոնական Բաքուն նորից զբաղվում է ապատեղեկատվությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր տարածած այն լուրը, թե իբր սեպտեմբերի 10-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում հայկական ուժերը Աղդամի ուղղությամբ անցել են գրոհի -, որի արդյունքում ղարաբաղյան ստորաբաժանումները տվել են 5 զոհ - 3 վիրավոր, Բաքվի պաշտոնական քարոզչամեքենայի կողմից մոգոնած հերթական ապատեղեկատվությունն է: Ինչպես հայտնեցին PanARMENIAN.Net ին ԼՂՀ ՊՆ-ի մամլո ծառայությունում, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն տիրապետում են ինչպես Աղդամի, այնպես էլ շփման գծի ողջ երկարությամբ տիրող իրավիճակին եւ ադրբեջանական ուժերին ստիպում պահպանել շուրջ 15 տարի առաջ հակամարտ կողմերի միջեւ հաստատված հրադադարի ռեժիմը: Ինչ վերաբերում է, այսպես կոչված գրոհի ընթացքում, ղարաբաղյան կողմի տված 5 զոհի եւ 3 վիրավորի փաստին, ապա դա ոչ այլ ինչ է, քան Բաքվի պաշտոնական քարոզչամեքենայի «վառ» երեւակայության հերթական արգասիք:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---