Հայաստանը կարող է «փոխանակման դրամ» դառնալ գերտերությունների խաղերում

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանից անտես խոշոր առեւտուր է իրականացվում, եւ չի կարելի թույլ տալ, որպեսզի գերտերությունների խաղերում Հայաստանը «փոխանակման դրամ» դառնա: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: «Ցավոք, այսօր գերտերությունները Հայաստանը դիտում են միայն որպես Թուրքիային ընկճող գործոն»,- նշել է հայ պատգամավորը:



Խաչատրյանի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների միջոցով Հայաստանը ճանաչում է Թուրքիայի ամբողջականությունը` դրանով իսկ սպառնալիքի տակ դնելով ԼՂՀ անկախությունը: «Իսկ ինչ վերաբերում է պատմական հարցերի վերաբերյալ հանձնաժողովի ստեղծման հարցին, ապա դրանով Հայաստանը ոչ միայն ինքն իրեն է նվաստացնում, այլեւ «հիմար դրության մեջ է դնում այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,- հայտնել է Վարդան Խաչատրյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---