Եվրոմիությունը պատրաստում է նոր մարտավարություն Հարավային Կովկասի երկրների համար

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին Բրյուսելում կայանալիք Եվրոմիության երկրների արտգործնախարարների հանդիպմանը կքննարկվեն տարածաշրջանի երեք երկրներին` Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին ցուցաբերվող օգնության եւ աջակցության հարցերը: ԵՄ-ն կընդունի, որ Հարավային Կովկասը ձեռք է բերում ավելի մեծ նշանակություն տարածաշրջանային կայունության, էներգետիկայի եւ առեւտրի տեսանկյունից: Երեք երկրենրին կառաջարկվի կնքել գործընկերական համաձայնություն Եվրոպայի հետ: Սա կնշանակի, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար Եվրոպայում կգործի ոչ վիզային ռեժիմ, սակայն նրանց չի առաջարկվի անդամակցե Եվրոմիությանը:



Յուրաքանչյուր երկրին, որը հետաքրքրված է համագրոծակցությամբ, կընձեռվի հնարավորություն, եւ ոչ ոք չի կարողանա ստեղծել խոչընդոտներ մյուսի համար:



ԵՄ պաշտոնյաները նշում են, որ համանախագահող Շվեդիային առաջարկվել է կազմել փաստաթուղթ, որում կարտացոլվեն ԵՄ եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջե համագործակցության նպատակները:



ԵՄ-ի համար բոլոր երեք պետություններին արվող առաջարկներն ու նպատակները պետք է նույնը լինեն, ասում են կազմակերպության ներկայացուցիչները: Սա ըստ երեւույթին վերջ կդնի Վրաստանի ամբիցիաներին: Նոր ծրագրի համաձայն, Վրաստանին չի տրվի նախապատվություն Հայաստանի եւ Ադրբեջանի առջեւ, բոլոր երեք երկրները հավասար կլինեն, հաղորդում է Ազատություն Ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---