HSBC Բանկ Հայաստանի ավելի քան 900 հաճախորդներ օգտվում են ինտերնետային բանկային համակարգի ծառայությունից

PanARMENIAN.Net - HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ն իր ֆիզիկական անձ հաճախորդներին է ներկայացնում գերժամանակակից ծառայություն` ինտերնետային բանկային համակարգ: Ծառայությունը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրենց բոլոր անկանխիկ գործառնություններն իրականացնել ցանկացած վայրից` տարվա ընթացքում 365 օր եւ օրական 24 ժամ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



«Ավելի քան 900 հաճախորդ արդեն իսկ օգտվում են ծառայությունից եւ կարողանում են ստուգել իրենց հաշիվները, գործարքներն իրականացնել, ինչպես նաեւ նոր հաշիվներ բացել օնլայն ռեժիմում»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Ինտերնետային բանկային ծառայության ներդրման արդյունքում բանկի ինտերնետային կայքի այցելուների քանակը զգալիորեն աճել է` հասնելով ամսական 15000-ի եւ դարձնելով www.hsbc.am -ը բանկի ամենախոշոր մասնաճյուղը, որը երբեք չի փակվում:



Ծառայությանը կարող են օգտվել բոլոր ֆիզիկական անձ հաճախորդները, որոնք ունեն ինտերնետային կապ եւ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից տրամադրված բանկոմատային քարտ: Գրանցվելու գործընթացը անվտանգ է եւ պարզ: Գրանցման գործընթացի ժամանակ հաճախորդներին աջակցելու նպատակով բանկի ինտերնետային կայքում տեղադրվել է ծրագրի ցուցադրական տարբերակ եւ հաճախակի տրվող հարցերի ցանկ, որոնցից կարելի է օգտվել օնլայն ռեժիմում, ինչպես նաեւ հատկացվել է թեժ գիծ` (+374 10) 515444, որտեղ տեխնիկական աջակցության թիմի մասնագետները հաճախորդներին համապատասխան աջակցություն եւ տեղեկատվություն են տրամադրում: Ինտերնետային բանկային ծառայությունը 2 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրում է, որը Էյչ-Էս-Բի-Սի-ի հաճախորդներին է տրամադրում իրենց հաշիվները կառավարելու ապահով ինտերնետային համակարգ: Հաճախորդների ինտերնետային բանկային գործառնությունները պաշտպանելու համար Էյչ-Էս-Բի-Սի-ն օգտագործում է ներկայիս ամենաապահով տեխնոլոգիաներից մեկը: Համակարգ մուտք գործելը եւ ինտերնետային բանկային ծառայության միջոցով գործարքներ իրականացնելը պաշտպանված է հարմարավետ անվտանգության սարքի օգտագործմամբ, որը հաճախորդներին տրամադրվում է ծառայության համար գրանցվելուց հետո: Էյչ-Էս-Բի-Սի-ի Ինտերնետային բանկային ծառայությունը նոր է Հայաստանի հաճախորդների համար, սակայն այն արդեն իսկ օգտագործվում է ավելի քան 40 միլիոն հաճախորդների կողմից աշխարհի ավելի քան 40 երկրներում, որոնք այս ծառայությունը համարում են բանկային գործարքներ իրականացնելու ամենահարմարավետ եւ անվտանգ եղանակը: Այն հնարավորություն է ընձեռում ցանկացած վայրից, ցանկացած պահի հսկել եւ կառավարել ֆինանսները:



Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազգային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի EմբCY, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն ունի 9 մասնաճյուղ եւ գրասենյակ Երեւանում, ինչպես նաեւ 46 բանկոմատ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---