Միշա Ալոյան. Ինձ համար պարտությունը կիսաեզրափակչում ողբերգություն էր

PanARMENIAN.Net - Միլանում կայացած Աշխարհի առաջնությունում ՌԴ-ն ներկայացնող հայ բռնցքամարտիկ Միշա Ալոյանը (մինչեւ 51կգ ք/կ), որը կիսաեզրափակչում 7:8 հաշվով զիջեց մոնղոլ բռնցքամարտիկ Տուգցոգտ Նիյամբարին, պարգեւատրման արարողությունից հետո պարզաբանել է, թե ինչու կիսաեզրափակչի 3-րդ ռաունդում հաղթելով 6:2 հաշվով, նա սկսեց խուսափել պայքարից, եւ արդյունքում պարտություն կրեց վերջին վայրկյաններին:



«Բռնցքամարտում միշտ պետք է մինչեւ վերջ աշխատել: Ցավոք, ես այդ ճշմարտությունը չափազանց թանկ գնով յուրացրի: Երկու ռաունդի ընթացքում ես վերահսկում էի մենամարտը մոնղոլ Նիյամբարի հետ եւ գերազանցում էի նրան հաշվով: Ընդմիջման ժամանակ մարզիչները ասում էին, որ ես շարունակեմ նույն ոգով, քանի որ դա արդյունավետ էր: Միայն թե ես չգիտես ինչու սկսեցի խուսափել պայքարից: Ես գիտեի, որ պասիվության համար նախազգուշացում են անում, սակայն կարեւորություն չտվեցի այդ կանոնին: Չէի սպասում, որ մրցավարներն այդքան խիստ դա ֆիքսում են: Հավանաբար, մարզիչները փորձում էին ինձ կողմնորոշել, սակայն ես ոչինչ չէի լսում: Արդյունքում` նախազգուշացում ստացա գոնգից մոտ 10 վայրկյան առաջ, երբ արդեն ոչինչ հնարավոր չէր շտկել: Ինձ համար դա ողբերգութհյուն էր: Ես հյուրանոց հասա ինչ-որ թմբիրի մեջ: Առավոտյան վիճակս մի քիչ շտկվեց, սակայն ցերեկը պարգեւատրությունն էր, եւ, ստանալով բրոնզե մեդալը, ես կրկին գիտակցեցի, որ ունեի ավելի բարձր տեղ գրավելու բոլոր շանսերը: Ես դրան այնքան մոտ էի, սակայն ինքնս ամեն ինչ փչացրեցի: Դե ինչ, կշարունակեմ աշխատել, ես չեմ կոտրվի»,-ասել է Մ.Ալոյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---