Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում կայացավ Հայաստանի դեսպանի հետ

PanARMENIAN.Net - Այսօր Վրաստանի ԱԳՆ-ում հանդիպում է կայացել Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Նալբանդովի եւ Վրաստանում Հայաստանի լիազոր եւ արտակարգ դեսպան Հրաչ Սիլվանյանի միջեւ: Վրաստանի ԱԳՆ տեղեկատվության համաձայն բանակցությունները կայացան Հայաստանի դեսպանի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին շատ հարցեր, կապված վրաց-հայկական հարաբերությունների հետ: «Կողմերը պայմանավորվեցին, որ կշարունակեն ակտիվ բանակցել վրաց-հայկական հարաբերությունների խնդիրների շուրջ»,- հաղորդում է Վրաստանի ԱԳՆ տեղեկատվության եւ մամլո դեպարտամենտը:



Կողմերը նաեւ քննարկեցին տարածաշրջանային համագործակցության հեռանկարների հարցերը:



Ավելի վաղ վրաց-հայկական հարաբերությունների հարցերը Վրաստանի ԱԳՆ-ում քննարկել էին Ալեքսանդր Նալբանդովը եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը: Պաշտոնական Թբիլիսին գոհունակությամբ նշեց, որ Վրաստանի հարաբերությունները Հայաստանի հետ բնորոշվում են դրական ընթացքով, ինչը առավել նկատելի դարձավ վերջերս:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---