Կալկաթայի հայ համայնքում տեղի է ունեցել Մայր Թերեզայի հիշատակին նվիրված միջոցառում15 սեպտեմբերի 2009 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին գթության քույր` Մայր Թերեզայի մահվան հիշատակի 12-րդ տարելիցին Կալկաթայում գտնվորղ նրա տուն-թանգարանում, որտեղ գտնվում է նաեւ նրա գերեզմանը, կազմակերպվել էր «Մարդկության խաղաղոււթյանը նվիրված» միջհարանվանական աղոթք, որին ներկա էին Կալկաթայի բոլոր կրոնական կազմակերպությունների եւ համայնքների առաջնորդներն ու ներկայացուցիչները:Արարողությանը հրավիրված էր նաեւ հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ` հոգեշնորհ Հայր Խորեն Հովհաննիսյանը` ընկերակցությամբ ճեմարանի վարչական տնօրեն` արժանապատիվ Տ. Ավետիս քհն. Համբարձումյանի: Արարողության ընթացքում հոգեշնորհ Հայր Սուրբը ելույթով հանդես եկավ` աղոթելով աշխարհի խաղաղության եւ Մայր Թերեզայի հոգու հանգստության համար` իր խոսքում նշելով. «Վստահաբար այս պահին որբեւայրիների եւ աղքատների գթության քույր` Մայր Թերեզան, իր քաղցր հայացքով մեզ է նայում երկնքից եւ հանուն աշխարհի խաղաղության, ուզում է, որ մարդիկ սիրեն եւ հարգեն միմյանց»,-ասել է Խորեն Հովհաննիսյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |