16 սեպտեմբերի 2009 - 01:52 AMT
Հայաստանի ու Վրաստանի հոկեյի ֆեդերացիաների նախագահները զոհվել են Թուրքիայում տեղի ունեցած վթարից
Սեպտեմբերի 15-ին Թուրքիայի հյուսիս-արեւելքում, Էրզինջան քաղաքից 10 կմ հեռավորության վրա ավտովթար է տեղի ունեցել` Ստամբուլից եկող ուղեւորատար ավոտբուսը դուրս է եկել իր գծից եւ դիմահար բախվել է «Տոյոտա» մակնիշի ջիպի հետ: Մեքենայի բոլոր վեց ուղեւորները տեղում մահացել են:

Ինչպես պարզվեց հետագայում, ջիպում էին գտնվում ՀՀ տափողակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը (41տարեկան), նրա կինը Գայանե Հարությունյանը (40 տարեկան) եւ որդին (18 տարեկան), ինչպես նաեւ Վրաստանի քաղաքացիներ Լաշա Ցագարեիշվիլին (41 տարեկան) եւ Տեո Բերձենիշվիլին (42 տարեկան): Ջիպի ղեկին էր Վրաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Դենիս Դավիդովը (40 տարեկան):

Ավտոբուսում 46 ուղեւոր կար, որոնցից 14-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: