ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները նամակ են հղել Բարաք Օբամային16 սեպտեմբերի 2009 - 12:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների առաջնորդները նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որտեղ նախագահին կոչ է արվում, որ նա ստիպի Թուրքիային կատարել միջազգային հանրությանը տված խոստումը` վերացնել Հայաստանի շրջափակումը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), նրանք նաեւ կոչ են արել ԱՄՆ նախագահին հստակ եւ աներկիմաստ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայ համայնքի առաջնորդները հիշեցրել են ԱՄՆ նախագահին հանգուցյալ սենատոր Էդվարդ Քեննեդիի այն խոսքերը, որ «իմանալու համար, թե ինչ անել ապագայում, պետք է հասկանալ եւ հիշել անցյալը»: Նամակը ստորագրել են ԱՄՆ չորս հայկական կազմակերպություններ` Համահայկական բարեգործական միությունը, Հայ առաքելական եկեղեցու Արեւմտյան եւ Արեւելայն թեմերը եւ ԱՀՀ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |