Ֆինանսատնտեսական ճգնաժամը թույլ տվեց հայտնաբերել Հայաստանի տնտեսության թույլ կողմերը

PanARMENIAN.Net - Ֆինանսատնտեսական ճգնաժամը թույլ տվեց հայտնաբերել Հայաստանի տնտեսության թույլ կողմերը: Նման կարծիք է այսօր հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «2009թ. Հայաստանի մրցունակության մասին» զեկույցի շնորհանդեսի ընթացքում: «Զեկույցի արդյունքները վկայում են այն մասին, որ Ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց մեր տնտեսության խոցելի կողմերը»,-ասել է նա: Ըստ վարչապետի, ճգնաժամի պայմաններում էապես կրճատվել են մասնավոր դրամական փոխանցումները եւ ներդրումները, գրանցվել է շինարարական որոլտի մեծ անկում, որը մեծ բաժին ունի ՀՆԱ-ում: «Դա հանգեցրեց նրան, որ համաշխարհային ճգնաժամը բացասական ազդեցություն ունեցավ 2009թ. եւ վկայում է այն մասին, որ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի մակարդակը շատ ցածր է»,-ասել է Սարգսյանը:



Այս համատեքստում վարչապետը նշել է, որ «2009թ. Հայաստանի մրցունակության մասին» զեկույցը գնահատելի է, քանի որ թույլ է տալիս ինչպես գիտնականներին, այնպես էլ գործարարներին պարզել եւ քննարկել ճգնաժամի հաղթահարման ուղիները: Սարգսյանը հավաստիացրել է նաեւ, որ ՀՀ կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի այն հաղթահարելու համար, սակայն բանավեճի շրջանակներում դեռեւս չի գտնվել գիտություն-արտադրություն բանաձեւը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---