Ալեքսանդր Սոտնիչենկո. Ռուսաստանը դեռեւս բան չունի առաջարկելու հարեւան երկրներին16 սեպտեմբերի 2009 - 20:25 AMT PanARMENIAN.Net - Հավանաբար, «Ռուսաստան նախագիծ» ծրագրի մասին տեղեկությունները բուն ամսագրի անձնական կարծիքն են: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սանքտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրության կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն` մեկնաբանելով այն տեղեկությունները, որ տարածել է իտալական Limes ամսագիրն այն մասին, թե Պուտինն ու Մեդվեդեւը, հնարավոր է, մշակում են «Ռուսաստան նախագիծ» ծրագիրը: Ըստ նրա, հավանականություն կա, որ պարբերականը հայտնել է Արեւմուտքի ընդհանուր կարծիքը Ռուսաստանի մասին: Ժամանակին Ռուսաստանը կայսրություն էր, որի շուրջ միավորվում էին տարածաշրջանի բոլոր երկրները: Այժմ նրանից նույնն են սպասում»,-ասել է ռուս արեւելագետը: «Այժմ Ռուսաստանը չի կարող հարեւան երկրներին առաջարկել միավորման գաղափարախոսություն, այնպես որ առայժմ նման նախագիծը հնարավոր չէ»,-ասել է Ալեքսանդր Սոտնիչենկոն, նշելով, որ մեծ դեր են կատարում նաեւ Մոսկվայի ներկա հարաբերությունները հարեւան երկրների հետ: Ռուսաստանն այժմ բավական լարված հարաբերություններ ունի Բելառուսի հետ, փոխվել է նաեւ վերաբերմունքը Ուկրաինայի հանդեպ: Իտալական Limes ամսագիրը տեղեկություններ է տարածել, որ Պուտինն ու Մեդվեդեւը, հնարավոր է, մշակում են «Ռուսաստան նախագիծ« ծրագիրը: Ըստ ամսագրի, որը մասնագիտանում է աշխարհաքաղաքականության վրա, նախագիծն ենթադրում է առանձին տարածքների վերականգնում ՌԴ կազմում` Մերձդնեստրի, Հարավ-Արեւելյան Ուկրաինայի եւ Ղրղզստանի: Նախագծում գաղափար կա «Ռուսական միության» ստեղծման վերաբերյալ` Բելառուսի, Կենտրոնական Ուկրաինայի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, Ղազախստանի ու Տաջիկստանի մասնակցությամբ, նաեւ ռազմական դաշինքի կնքում Ուզբեկստանի հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |