Քարամյան եղբայրների ռումինական «Տիմիշոարա» թիմը միավոր է վաստակել Ամստերդամում

PanARMENIAN.Net - Ռումինիայի «Տիմիշոարա» թիմը, որի գույներն են պաշտպանում Քարամյան եղբայրները` Արտավազդն ու Արմանը, Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին խաղում անարդյունք ոչ ոքի է գրանցել (0:0) A խմբի ֆավորիտ «Այաքսի» հետ: «Տիմիշոարայի» նման մեկնարկը կարելի է հաջող համարել, քանի որ ռումինական թիմը համարվում է խմբի աուտսայդերը, եւ այս դեպքում կարելի է վստահաբար ասել, որ «Տիմիշոարան» վաստակեց իր առաջին միավորը, իսկ հոլանդացիները կորցրեցին առաջին երկու միավորները:



Այս խաղին երկու եղբայրներից մասնակցեց միայն Արտավազդը, քանի որ Արմանը դեղին քարտերի առատության պատճառով որակազրկվեց:



Նշենք, որ Դոնեցկի «Շախտյորի» հետ որակավորման խաղից հետո ռումինացիներն այլեւս ոչ մի գնդակ չեն խփել` հասցնելով «չոր» սերիան չորսի:



A խմբի առաջատարը բելգիական «Անդերլեհտ» թիմն է, որը հաղթանակ է տարել Զագրեբի «Դինամոյի» հանդեպ 0:2 հաշվով:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---